«Ազատություն» TV լրատվական կենտրոն, 24 մարտի, 2014թ․

Description: «Ազատություն» TV լրատվական կենտրոն, 24 մարտի, 2014թ․

Դիտեք 20:00-ին http://tv.azatutyun.am/ հասցեով

•12 տարի Վահե Ավետյանին սպանելու համար․ Հարսնաքարի գործով դատավճիռն ընթերցվեց ամբաստանյալների հայհոյանքների ներքո:

•Հաղորդման հյուրերն են տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը եւ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

•Շաբաթօրյա հուժկու հանրահավաքը, կարծես, առաջին արդյունքներն է տալիս․ Հովիկ Աբրահամյանի փոխանցմամբ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը կփոփոխվի:

•«Դեմ եմ»-ը հակադարձում է՝ իրենց պահանջը նույնն է, պարտադիրը պետք է դառնա կամավոր:

•Մայիսին Հայաստանը կստորագրի Մաքսային միությանը միանալու պայմանագիրը, Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ճանապարհային քարտեզի մեծ մասը արդեն կյանքի է կոչվել:

•Էդուարդ Շարմազանովը «հրաշալի քառյակ»-ին հիշեցնում է՝ կառավարությունը հանրապետականն է ձեւավորում:

•Ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները Քեսաբից տեղահանված հայերին օգնելու համար:

•Փորձագետները հրաժարվում են մասնակցել գազի կալիորիականության հարցով կառավարության ստեղծած հանձնաժողովի աշխատանքներին: «Մեծ յոթնյակ»-ը Հաագայում քննարկում է Ղրիմի հարցը:

Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյաը: